Հայաստանում մշտական կացության կարգավիճակն արտասահմանցիներին հնարավորություն է ընձեռում ապրել երկրի տարածքում հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Մշտական կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է օրինական հիմունքներով ապրել Հայաստանում երեք տարի, ունենալ բնակության վայր և կայուն եկամուտ կամ լինել Հայաստանի քաղաքացու մոտ ազգական։ Այս կարգավիճակին կարող են հավակնել նաև հայկական ծագում ունեցող կամ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող անձինք։
Մշտական կացության կարգավիճակ ունեցող անձինք իրավունք ունեն պետական աշխատանքի անցնելու՝ առանց լրացուցիչ թույլտվությունների:
Մշտական ռեզիդենտները կարող են հրավիրել իրենց մոտ ազգականներին՝ երկարաժամկետ բնակության նպատակով:
Մշտական կացության կարգավիճակը տրամադրում է արտոնությունների, սոցիալական աջակցության, բիզնեսի աջակցության ծրագրերի և տարբեր խավերի համար նախատեսված այլ հնարավորությունների հասանելիության հնարավորություն:
Մշտական կացության կարգավիճակով 3 տարի երկրում ապրելուց հետո կարելի է ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն։
Մշտական կացության կարգավիճակի կարող են հավակնել Հայաստանի քաղաքացու ամուսինները, երեխաները, թոռները, ծնողները, եղբայրներն ու քույրերը՝ ընտանիքի վերամիավորման ընթացակարգով: Այն օտարերկրացիները, ովքեր զբաղվում են բիզնեսով, ունեն անշարժ գույք կամ արդեն բնակվում են ժամանակավոր կացության կարգավիճակով, նույնպես կարող են դիմել մշտական կացության կարգավիճակ ստանալու համար: Միևնույն ժամանակ հետխորհրդային երկրների շատ քաղաքացիների հայկական արմատներ ունենալը կարող է հիմք դառնալ Հայաստանի անձնագիր ստանալու համար՝ առանց հանրապետությունում մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ունենալու: Քաղաքացիության ստացման հեշտացված ծրագրում մասնակցության հնարավորությունները գնահատելու համար կարող եք ՕՐԵՆՔԻ ՆՈՐՄԱ ընկերության իրավաբաններից խորդրդատվություն ստանալ:
Ստացե՛ք իրավական կարգավիճակ Հայաստանում՝ իրավաբանների օգնությամբ: