Բնակության թույլտվություն

Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու դիմումի ներկայացում միգրացիոն հարցերով մասնագետների աջակցությամբ

Գրանցվել խորհրդակցության համար

Անվճար խորհրդատվություն ստանալու համար լրացրեք ձևը և սեղմեք «Ներկայացնել» կոճակը:

Հայաստանում կացության թույլտվությունը կարգավիճակ է, որը հնարավորություն է տալիս օտարերկրացիներին, այդ թվում՝ ԱՊՀ երկրների քաղաքացիներին, օրինական հիմքով երկար ժամկետով գտնվել պետության տարածքում: Կացության թույլտվությունը տալիս է մի շարք իրավունքներ, ինչպիսիք են աշխատելու, կրթություն ստանալու և բուժօգնության հնարավորությունը, ինչպես նաև երկարաժամկետ ներգաղթի հնարավորություն է տալիս: Կացության թույլտվությունը կարելի է ձևակերպել աշխատանքի պայմանագրի, ուսման, բիզնեսի, ընտանիքի վերամիավորման կամ այլ օրինական հիմունքներով: Գործընթացը կախված է կոնկրետ հանգամանքներից և պահանջում է հիմնավորող փաստաթղթերի առկայություն, ինչպես նաև Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պայմանների պահպանում: Սովորաբար, կացության թույլտվությունը տրվում է 1 տարով՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:

Կացության թույլտվության (ԿԹ) ձևակերպման առավելությունները

Կացության իրավունք

ԿԹ ունեցող անձը կարող է օրինական բնակվել երկրում, վարձակալել կամ գնել անշարժ գույք, ինչպես նաև անարգել հատել սահմանը երկկողմանի ուղղությամբ:

Բժշկական օգնություն

Կացության թույլտվությունը պետական և մասնավոր կլինիկաներում բժշկական ծառայություններից օգտվելու իրավունք է տալիս։

Կրթություն

Ռեզիդենտներն ունեն կրթական հաստատություններում, այդ թվում՝ համալսարաններում և քոլեջներում ուսանելու իրավունք:

Աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեության իրավունք

Կացության թույլտվության առկայության դեպքում դուք կարող եք աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ Հայաստանում՝ առանց լրացուցիչ թույլտվություններ ձևակերպելու:

Ձևակերպման եղանակներ

Հայաստանի օրենսդրութամբ նախատեսված են ԿԹ ձևակերպելու տարբեր հիմքեր՝

Աշխատանք
Դուք կարող եք ստանալ ԿԹ՝ Հայաստանում գործող ընկերության հետ աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչը թույլ է տալիս օրինական աշխատել երկրում:
Ուսում
Հայաստանի կրթական հաստատություններ ընդունված ուսանողները դիմում են ուսումնառության ընթացքում ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար։
Ընտանիքի վերամիավորում
Հայաստանի քաղաքացիների կամ ռեզիդենտների ընտանիքի անդամները կարող են դիմել ԿԹ ստանալու՝ ազգականների հետ վերամիավորվելու համար:
Բիզնես
Եթե պլանավորում եք Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, դուք նույնպես կարող եք ստանալ կացության թույլտվություն:
Բնակության թույլտվություն

Հայաստանում ԿԹ ստանալու փուլերը

1. Դիմել ընկերություն
ՕՐԵՆՔԻ ՆՈՐՄԱ դիմելուց հետո կստանաք խորհրդատվություն մասնագետի կողմից՝ ԿԹ-ի ձևակերպման բոլոր հարցերի վերաբերյալ:
2. Ազգային վիզայի ձևակերպում
Ընկերության աշխատակիցները կօգնեն հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Հայաստանի մուտքի համար պահանջվող ազգային վիզա ստանալու համար:
3. Փաստաթղթերի ներկայացում
Մեր մասնագետների օգնությամբ կլրացնեք դիմումը և կներկայացնեք փաստաթղթերի փաթեթը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ կացության կարգավիճակ ստանալու համար։
4. Կացության թույլտվության ստացում
30 օրվա ընթացքում լիազորված մարմինների ընդունած որոշման մասին ծանուցում կստանաք, այնուհետև՝ Ձեր կացության թույլտվությունը:
Ստացեք Հայաստանի ԿԹ՝ Ձեզ համար նոր հեռանկարներ բացահայտելու համար։
Գրանցվել խորհրդակցության համար

Անվճար խորհրդատվություն ստանալու համար լրացրեք ձևը և սեղմեք «Ներկայացնել» կոճակը: